2024
Թումո, Կապանի մասնաճյուղ
Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն
Կապանի նախկին երկաթուղային կայարանի շենքի վերածնունդը որպես Թումո կենտրոն
Կապանի նախկին երկաթուղային կայարանի պատմական շենքը վերածվում է Թումո կենտրոնի՝ դառնալով Կապանի համայնքի համար նորարարության, կրթության եւ տեխնոլոգիաների կենտրոն։ Շենքի վերականգնման և արդիականացման նախագիծը վստահված է մեր ընկերությանը։ Նախագծի առանձնահատկությունն այն է, որ պետք է ցուցաբերվի հատուկ մոտեցում, որը կպահպանի շենքի պատմական կարևորությունը, կընդգծի նրա ճարտարապետական առանձնահատկությունները և միևնույն ժամանակ կտրամադրի նրան նոր շունչ ու նշանակություն:
Հիմնական շենքի կողքին կառուցվել է օժանդակ շինություն, որի նպատակն է ապահովել շենքի ջեռուցման, օդափոխության համակարգերի, ինչպես նաև այլ տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքը, սպասարկումը, շահագործումը և պահեստավորումը։
Այս նախագիծը վկայություն է մեր ընկերության պրոֆեսիոնալիզմի և ճշգրիտ մոտեցման՝ յուրաքանչյուր մանրուքին։ Մենք երախտապարտ ենք մեր թիմին նվիրվածության, և մեր գործընկերներին՝ վստահության ու արդյունավետ համագործակցության համար։
Պատկերասրահ
Մեր ծառայությունները