Ծառայություններ

Demo Dreams Construction-ում մենք հպարտ ենք, որ առաջարկում ենք շինարարության և վերանորոգման լայնածավալ ծառայություններ՝ հարմարեցված ձեր կարիքներին։ Միավորելով պրոֆեսիոնալիզմը, բարձր որակը և գերազանցության ձգտումը՝ մենք կյանքի ենք կոչում ձեր տեսլականը

Մեր ծառայությունները

Մենք առաջարկում ենք շինարարական և վերանորոգման ծառայությունների ամբողջական փաթեթ՝ նորարարական նախագծումից մինչև անթերի կատարում։ Մեզ հետ ձեր երազանքները կդարնան շոշափելի իրականություն

Բնակելի շենքերի,շինությունների կառուցում, վերակառուցում

Մենք կառուցում ենք հարմարավետ և ժամանակակից բնակելի շենքեր՝ խստորեն հետևելով շինարարական նորմերին, տեխնիկական պահանջներին և սահմանված ժամկետներին։ Մեր փորձառու թիմը հաշվի է առնում թե՛ ճարտարապետական առանձնահատկությունները, թե՛ Ձեր անհատական ցանկությունները՝ ապահովելով կառուցման բարձր որակ, գործառնական հարմարավետություն և երկարաժամկետ արդյունք։

Հասարակական շենքերի,շինությունների կառուցում, վերակառուցում

Միավորելով տարիների փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները՝ մենք իրականացնում ենք տարբեր նշանակության հասարակական շինությունների կառուցում և վերակառուցում՝ սկսած գրասենյակային և սպասարկման տարածքներից մինչև կրթական հաստատություններ։ Բոլոր աշխատանքները կատարվում են շինարարական նորմերի, սահմանված ժամկետների և յուրաքանչյուր պատվիրատուի պահանջների խստիվ պահպանմամբ։

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը ներառում է տեխնիկական նախագծում, ծավալների և արժեքների հաշվարկ, ինչպես նաև շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլեր՝ նպաստելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և բյուջեի վերահսկմանը։

Ինտերիերի ձևավորում

Մեր մասնագետների թիմը ստեղծում է ինտերիեր, որը միաժամանակ արտացոլում է ձեր անհատական ոճը, ապահովում բարձր ֆունկցիոնալություն, և ձևավորում հարմարավետ ու նրբագեղ միջավայր։

Արտաքին հարդարման աշխատանքներ

Իրականացնում ենք շինության արտաքին հարդարման լիարժեք ծառայություններ՝ ճակատների երեսպատումից մինչև ջերմամեկուսացում։ Մեր փորձառու թիմը ապահովում է ոչ միայն շինության արտաքին հատվածների գեղագիտական տեսքը, այլև դրանց երկարակեցությունն ու դիմացկունությունը կլիմայական ազդեցությունների նկատմամբ։

Այլ ծառայություններ

Առաջարկում ենք օդորակման, օդափոխության, ջեռուցման, էլեկտրամատակարարման, լուսավորության, տեսահսկման, կապի, հակահրդեհային և ավտոմատ հրդեհաշիջման համակարգերի տեղադրման ծառայություններ։ Մեր խստապահանջ մոտեցումը երաշխավորում է վստահելի աշխատանք, անվտանգություն և հարմարավետություն ձեր սեփականության համար։

Ինչպես մենք կարող ենք օգնել

Մենք գաղափարները վերածում ենք արվեստի գործերի

Շուտով հասանելի կլինի

Օգնում ենք վերածել երազանքները իրականության

Եկեք միասին վերածենք երազանքները