Պորտֆոլիո
Նշանակալից համագործակցությունների հաստատում՝ նախագիծ առ նախագիծ
«Արդշինբանկ» ՓԲԸ Վարդանանց
250 քմ մակերեսով մասնաճյուղի կապիտալ վերանորոգում
Նախագծի նկարագրություն
Արդշինբանկ ՓԲԸ Վարդանանց մասնաճյուղի վերանորոգման ընթացքում իրականացվել է համալիր վերակառուցում՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից, հարմարավետ և գործնական աշխատանքային միջավայր, որը լիովին համապատասխանում է բանկային ծառայությունների բարձրագույն չափանիշներին:
Աշխատանքները մեկնարկել են տարածքի հին կառույցների ապամոնտաժմամբ, ինչը հնարավորություն է տվել լիարժեք կերպով իրականացնել նախագծային լուծումները: Հատուկ ուշադրություն է դարձվել նոր միջնորմների կառուցմանը՝ ապահովելով տարածքի օպտիմալ օգտագործմանը և ֆունկցիոնալության բարձրացմանը: Աշխատանքներն իրականացվել են նորագույն տեխնոլոգիաների և բարձրորակ նյութերի կիրառմամբ՝ ապահովելով երկարակեցություն և հուսալի շահագործում:
Ինժեներական համակարգերի տեղադրումն իրականացվել է առաջադեմ լուծումներով, ինչն ապահովելու է արդյունավետ շահագործում։
Այսպիսով, ավարտեցինք ևս մեկ արդիականացված, հարմարավետ և բարձր ֆունկցիոնալ գրասենյակի վերանորոգումը, որը լիովին արդարացրել է պատվիրատուի ակնկալիքները։