Պորտֆոլիո
Նշանակալից համագործակցությունների հաստատում՝ նախագիծ առ նախագիծ
«Արդշինբանկ» ՓԲԸ Դավթաշեն
1000 քմ մակերեսով մասնաճյուղի վերանորոգում
Նախագծի նկարագրություն
Արդշինբանկ ՓԲԸ Դավթաշեն մասնաճյուղի վերանորոգման ընթացքում իրականացվել են տարածքի համալիր վերակառուցման աշխատանքներ: Նախագծի շրջանակներում կատարվել է գոյություն ունեցող տարածքների քանդում, ինչը թույլ է տվել իրականացնել նախագծով պահանջվող փոփոխությունները: Ներքին միջնորմների կառուցման և դրանց հարդարման աշխատանքները նպատակ են ունեցել ստեղծել ժամանակակից և գործնական տարածքներ, որոնք համապատասխանում են բանկային ծառայությունների բարձր պահանջներին:
Լուսավորության, օդափոխության, ջերմային և ջրամատակարարման համակարգերի պատշաճ տեղադրման շնորհիվ ապահովվել է մասնաճյուղի հարմարավետությունը, ինչը գրասենյակային միջավայրում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու կարևորագույն պայմաններից է:
Տեղադրվել են նոր ներքին դռներ և պատուհաններ։ Իրականացվել է ներքին հարդարման աշխատանքներ: Արդյունքում ունեցել ենք նորաոճ գրասենյակ և գոհ պատվիրատու։